Լոս Անջելեսի դատախազները մեղադրանք են առաջդրել 69-ամյա մի տղամարդու, ով կրակել է իր որդու վրա: Ինչպես նշում են իրավապահ մարմինների աշխատակիցները, սպանության պատճառն այն է, որ կասկածյալը չի կարողացել հաշտվել իր ժառանգի հոմոսեքսուալ կողմնորոշման հետ. փոխանցում է LifeNews-ը:
Հանցագործությունը տեղի է ունեցել մարտի 29-ին: Ոստիկանությունը կանչով է ժամանել և հայտնաբերել 29-ամյա Ամիր Իսսայիի և նրա մոր դիերը:
Ավելի ուշ իրավապահները ձերբակալել են սպանվածի հորը՝ 69-ամյա Շեհադ Խալիլ Իսսային: Ըստ իրավապահ մարմինների աշխատակիցների, տղամարդը վաղուց էր սպառնում սպանել իր որդուն: