ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է իր անհանգստության մասին՝ կապված թուրքական ղեկավարության որոշ գործողությունների հետ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
«Կասկած չկա, որ նախագահ Էրդողանը վերընտրվել է ժողովրդավարական գործընթացի միջոցով, սակայն ես կարծում եմ, որ մոտեցումը, որը նրանք կիրառում են մամուլի նկատմամբ, Թուրքիային կարող է տանել շատ տխուր հետևանքների»,- ասել է նա։