Կարևոր իրադարձություններ

Գորիսի բաժնի պետ Գևորգ Ազիզյանի մասնակցությամբ ծեծի գործով քննությունը շարունակվում Է նոր երանգներ ստանալ. «Ժողովուրդ»

02 Ապրիլ, 2016 09:16
Գորիսի բաժնի պետ Գևորգ Ազիզյանի մասնակցությամբ ծեծի գործով քննությունը շարունակվում Է նոր երանգներ ստանալ. «Ժողովուրդ»

Մարտի 8-ին ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գևորգ Ազիզյանի մասնակցությամբ ծեծի գործով քննությունը շարունակվում Է նոր երանգներ ստանալ։ Գրել էինք, որ նշված օրը «Դիանա ռեստորանի բակում Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը վիճաբանել Էր իր տեղակալի՝ Մուշեղ Գևորգյանի եղբոր՝ Արթուր Գևորգյանի հետ։ Մարտի 23-ին այս միջադեպի վերաբերյալ «Ժողովուրդ»-ի հրապարակումից հետո ՀՀ քննչական կոմիտեից գործը տեղափոխվեց հատուկ քննչական ծառայություն, Արթուր Գևորգյանը 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։

 

«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ օրերս ՀՔԾ-ում հարցաքննության են հրավիրել Արթուր Գևորգյանին, որի ընթացքում վերջինս պատմել Է ողջ եղելությունը։ Իսկ քանի որ միջադեպի մյուս վկաները բոլորը բնակվում են Գորիսում, ավելին՝ բարձրաստիճան պաշտոնյաներ են, մեր տեղեկություններով ՀՔԾ-ի քննիչները պատրաստվում են գնալ և այնտեղ նրանց հարցաքննել։ Հավանաբար, այդ հարցաքննությունների շարքից հետո պարզ կդառնա, թե քրեական գործն ինչպես կընթանա, ընդդեմ Արթուր Գևորգյանի՞, թե՞ մեղադրանքի սլաքը կթեքվի դեպի ոստիկանապետը, քննչականի պետը, մարզի դատախազն ու նրա տեղակալը»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին