Կարևոր իրադարձություններ

Բնական բաղադրատոմս՝ անցանկալի մազերից ազատվելու համար

02 Ապրիլ, 2016 00:30
Բնական բաղադրատոմս՝ անցանկալի մազերից ազատվելու համար

Մարմնի և դեմքի ամենատարբեր հատվածներում աճող անցանկալի մազերից ազատվելու խնդիրը ծանոթ է միլիոնավոր կանանց: Իգական սեռի բազմաթիվ ներկայացուցիչների պարագայում անցանկալի մազերը կանացի կատարյալ գրավչությանը հասնելու ճանապարհի գլխավոր խոչընդոտն են:

Ներկայում առաջարկվող բազմաթիվ մեթոդներ ցանկալի արդյունք չեն տալիս` ապահովելով միայն կարճաժամկետ «մաքրություն»: 

 

«Հրաշք» բաղադրատոմսը պատրաստելու համար հարկավոր է հասած ընկույզի (պոպոք) պինդ կեղև և ջուր: Կեղևն անհրաժեշտ է լավ չորացնել, հետո դնել ջեռոցի մեջ ու վառելու աստիճան «տապակել»։ Հետո պետք է գրեթե մոխրացած կեղևները մանրացնել ու վրան ջուր լցնել, որպեսզի ստացվի մածուցիկ զանգված: Լավ խառնեք և թողեք 15 ժամ։



Այնուհետև ստացված զանգվածը քսեք այն հատվածին, որտեղ աճում են ոչ ցանկալի մազերն ու թողեք ամենաքիչը 1.5 ժամ: Դրանից հետո ջրով լվացեք: Ցանկալի արդյունքի հասնելու համար այս գործընթացը կրկնեք օրական 3 անգամ: Իսկ երբ մազերը սկսեն նոսրանալ, կարող եք քսուքը կիրառել օրական 1 անգամ, մինչև որ անցանկալի «բուսականությունն» իսպառ վերանա

 

Լրահոս

Դիտել ավելին