Սմբուկը շատ լավ բուժիչ միջոց է խնդիրներ ունեցող մաշկի համար: Ձեզ ենք ներկայացնում մի քանի բաղադրատոմս, որտեղից դուք կարող եք ընտրել դիմակ ձեր մաշկի տեսակի համար:
1. Դիմակ՝ խնդիրներով մաշկի համար
Նախապես մաքրեք սմբուկը և մանրեցրեք, վրան ավելացրեք եռացրած ջուր, թողեք 5-7 րոպե: Առանձնացրեք սմբուկը ջրից և մեկ ճաշի գդալ ստացված խյուսից խառնեք թթվասերի այքան քանակի հետ, որպեսզի ստացվի խիտ դիմակ: Դիմակը երեսին պահեք 10 րոպե, այնուհետև լվացեք սառը ջրով:
2. Դիմակ՝ նորմալ մաշկի համար
Մանրեցրեք առանց կորիզի սմբուկի միջուկը: Մեկ ճաշի գդալ ստացված խյուսից խառնեք մեկ ճաշի գդալ ալոճենու պտուղների եփուկի հետ: Քսեք դիմակը երեսին, 10-15 րոպե հետո լվացեք գոլ ջրով:
Աղբյուրը՝ life.panorama.am