Կարևոր իրադարձություններ

Սաակաշվիլիին Վրաստանում կասկածել են ինտիմ տեսանյութեր տարածելու համար

01 Ապրիլ, 2016 16:12
Սաակաշվիլիին Վրաստանում կասկածել են ինտիմ տեսանյութեր տարածելու համար

Ռուսական «Կոմերսանտ» թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, «Վրացական երազանք» կուսակցության անդամ Թամազ Մեչիաուրին, մեկնաբանելով հանրապետության քաղաքական գործիչների նման մարդկանց ինտիմ տեսանյութերի հրապարակումը, հայտարարել է, որ այդ բոլոր հարցերը կառավարվում են Օդեսայից։

Հայտնի է, որ Օդեսայի նահանգապետի պաշտոնը զբաղեցնում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ «Վրացական երազանքի» մեկ այլ անդամ՝ Զախարիա Կուցնաշվիլին, իր հերթին հայտարարել է, որ բոլորն են տեղյակ, որ այդ տեսանյութը նկարահանել են Սաակաշվիլիի նախագահության ժամանակ պաշտոնյա աշխատած անձինք։

Միասնական ազգային շարժում կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Դարչիաշվիլին հայտարարել է, որ դրանք անհիմն մեղադրանքներ են, և որ անհաժեշտ է բացահայտել կոնկրետ մեղավորներին։

Մարտի 15-ին Վրաստանի դատախազությունը հայտարարել է, որ համացանցում ինտիմ տեսանյութեր տարածելու գործով ձերբակալել է 5 մարդու։

 

Լրահոս

Դիտել ավելին