Կարևոր իրադարձություններ

Բացահայտվելել է նոր սիրավեպ. ո՞ւմ հետ է հանդիպում Պուտինը (լուսանկարներ)

01 Ապրիլ, 2016 12:06
Բացահայտվելել է նոր սիրավեպ. ո՞ւմ հետ է հանդիպում Պուտինը (լուսանկարներ)

Արևմտյան ԶԼՄ-ները գրում են, որ Վլադիմիր Պուտինի և մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկի նախկին կնոջ՝ Վենդի Դենգի միջև սիրավեպ է սկսվել: Ադ մասին խոսում են իշխանական միջանցքներում՝ Վաշինգտոնից սկսած մինչև Ասիա ու Եվրոպա։ Վստահեցվում է, որ Դենգն ու Պուտինը հանդիպում են, և որ նրանց մոտ ամեն ինչ լուրջ է։ Ընդգծվում է, որ Վենդին Ռուպերտ Մերդոկից ամուսնալուծվել է 2013 թվականին, իսկ դրանից մեկ տարի անց իր կնոջից՝ Լյուդմիլայից, ամուսնալուծվել է Պուտինը։

Եվ այնուամենայնիվ, մամուլի ներկայացուցիչներին դեռ չի հաջողվել միասին տեսնել Վենդիին ու Պուտինին։ Սակայն ոչ վաղ անցյալում Վենդիին նկատել են Ռոման Աբրամովիչի զբոսանավում, ով Պուտինի ընկերն է և հունվարին նրան է նվիրել 35 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավը։ 47-ամյա Վենդի Դենգը Ռուպերտ Մերդոկի հետ ամուսնացած է եղել 14 տարի։ Ասում են՝ Մերդոկը ամուսնալուծվել է, քանի որ կասկածել է, որ կինն իրեն դավաճանում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերի հետ։ Բլերի ներկայացուցիչը պաշտոնապես հերքել է այդ տեղեկատվությունը։

Венди Денг

Владимир Путин

Руперт Мердок и Венди Денг

Венди Денг

Венди Денг

 

Լրահոս

Դիտել ավելին