Կարևոր իրադարձություններ

Բերման ենթարկվածներից Գևորգ Զոհրաբյանն այն հարևանն է, ով չարաշահել էր Կարենի վստահությունը. (ֆոտո )

01 Ապրիլ, 2016 11:11
Բերման ենթարկվածներից Գևորգ Զոհրաբյանն այն հարևանն է, ով չարաշահել էր Կարենի վստահությունը. (ֆոտո )

Shabat.am-ն արդեն հայտնել էր, որ ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր 1982 թ. ծնված Կարեն Վարդանյանը, ով մարտի 17-ին Արաբական Միացյալ Էմիրություններ մեկշաբաթյա գործուղում մեկնելու նպատակով դուրս էր եկել տնից և չէր վերադարձել:

Ապրիլի 30-ին ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի (Սպանություն) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
 
 
Օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում՝ մարտի 31-ին, ժամը 23.40-ին, Երևանի Տիգրան Մեծի և Երվանդ Քոչարի փողոցների խաչմերուկից, սպանություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն բերման են ենթարկվել 1993 թ. ծնված Գևորգ Զոհրաբյանը, 1981 թ. ծնված Ա. Զ.-ն, 1979 թ. ծնված Հ. Վ.-ն, 1960 թ. ծնված Ա. Դ.-ն, իսկ ժամը 23.55-ին Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղից բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Արթուր Միհրանյանը:
 
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դաինել Իոնիսյանը Shabat.am-ի հետ զրույցում նշեց, որ բերման ենթարկվածներից Գևորգ Զոհրաբյանն այն հարևանն է, ով չարաշահել էր Կարենի վստահությունը, որպեսզի բնակարանը գրանցի իր անունով:
 
«Դեռ ամիսներ առաջ գրանցել էր իր անունով, իսկ հիմա էլ նման կերպ է վարվել, որպեսզի ազատ կարողանա տնօրինի բնակարանը: Ինչ վերաբերվում է Կարենի հոգեհանգստին, դեռ որոշված չէ, քանի որ փորձաքննությունը շարունակվում է»,- ասաց Իոնիսյանը:
 
Պարզվել է, որ մարտի 17-ին բութ գործիքներով Կարեն վարդանյանին բազմաթիվ հարվածներ են հասցրել և սպանել Արթուր Միհրանյանը և Գևորգ Զոհրաբյանը, որից հետո Կարեն Վարդանյանի դին թաքցրել են Գևորգ Զոհրաբյանին պատկանող Երևանի Սիսակյան փողոցի 22 շենքի հարակից ավտոտնակում: Արութ Միհրանյանը և Գևորգ Զոհրաբյանը ձերբակալված են: Քննությունը շարունակվում է:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին