Կարևոր իրադարձություններ

ՕԵԿ պատվիրակությունը մասնակցել է Եվրոպական հետազոտությունների կենտրոնի կոնֆերանսին

23 Հոկտեմբեր, 2015 15:47
ՕԵԿ պատվիրակությունը մասնակցել է Եվրոպական հետազոտությունների կենտրոնի կոնֆերանսին

Հոկտեմբերի 21-22-ը տեղի ունեցող Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին մասնակցելու նպատակով Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդ մեկնած «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը նախօրեին շարունակել է հանդիպումները ԵԺԿ անդամ կուսակցությունների պատվիրակությունների հետ: Մասնավորապես` ԵԺԿ խորհրդաժողովի ընթացքում ՕԵԿ Նախագահ Արթուր Բաղդասարյանը կարճատև աշխատանքային հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ, որի ընթացքում պայմանավորվել են ակտիվացնել քաղաքական համագործակցությունը: Քննարկված և ձեռք բերված պայմանավորվածությունները կամբողջացվեն առաջիկայում Արթուր Բաղդասարյանի` Ֆրանսիա նախատեսված այցի ժամանակ: ՕԵԿ նախագահը հանդիպել է նաև Բելգիայի, Լեհաստանի, Սլովակիայի, Գերմանիայի ԵԺԿ անդամ կուսակցությունների պատվիրակությունների ղեկավարների հետ: Հանդիպումների ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնելու միջկուսակցական համագործակցությունը: Այցի շրջանակներում Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ԵՄ քաղաքական և հետազոտական «Ռոբերտ Շուման» հիմնադրամի նախագահի հետ: Հանդիպման արդյունքով 2016թ. գարնանից Երևանում կադրերի քաղաքական ուսուցման և վերապատրաստման տարածաշրջանային ծրագրի մեկնարկով հիմնադրամի հետ կսկսվի ծրագրավորված համագործակցություն: ՕԵԿ պատվիրակությունը մասնակցել է նաև Եվրոպական հետազոտությունների կենտրոնի կողմից կազմակերպված կոնֆերանսին, որը վերաբերում էր ժամանակակից կուսակցությունների զարգացման հիմնահարցերին: Կոնֆերանսին ելույթ են ունեցել կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը և արտաքին կապերի պատասխանատու Պողոս Շահինյանը: ՕԵԿ պատվիրակությունն այսօր վերադարձել է Երևան:

 

Լրահոս

Դիտել ավելին