Կարևոր իրադարձություններ

Հիլարի Քլինթոնի մասնակցությամբ Բենղազիի հարցով բաց լսումները տևել են 11 ժամ

23 Հոկտեմբեր, 2015 09:47
Հիլարի Քլինթոնի մասնակցությամբ Բենղազիի հարցով բաց լսումները տևել են 11 ժամ

Լիբիայի Բենղազի քաղաքում միջադեպի հարցով բաց լսումները ԱՄՆ կոնգրեսում տևել են 11 ժամ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հանրապետականների գլխավորած հատուկ կոմիտեի առջև պատասխանել է, որ լինելով պետքարտուղարի պաշտոնում՝ նա, իբր թե, միջոցներ չի կիրառել Լիբիայում ամերիկացիների պաշտպանության համար, որտեղ 2012-ին զոհվել են ԱՄՆ դեսպանն ու երկրի 3 քաղաքացիներ:

Նշվում է, որ նույնիսկ որոշ հանրապետականներ գնահատել են Քլինթոնի տոկունությունն ընդդեմ ներկայացված մեղադրանքների:

«Ես կատարվածի մասին ավելի շատ եմ մտածել, քան դուք բոլորդ՝ միասին վերցրած: Ես ավելի շատ եմ քունս կորցրել, քան դուք բոլորդ՝ միասին վերցրած: Ես գլուխ էի կոտրում այն բանի շուրջ, թե ինչ կարելի էր և պետք էր անել»,- ասել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին