Կարևոր իրադարձություններ

Վթար Երեւան-Մեղրի ճանապարհին. մեքենայից դուրս են բերել 20-ամյա վարորդի դին

23 Հոկտեմբեր, 2015 09:45
Վթար Երեւան-Մեղրի ճանապարհին. մեքենայից դուրս են բերել 20-ամյա վարորդի դին

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ժամը 06.26-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհին` Ելփին գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածի 98-րդ կմ-ում «ՎԱԶ-2104» մակնիշի 34 TC 320 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ճանփեզրի արգելապատնեշին:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, այնուհետեւ ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ 20-ամյա Ա. Ա.-ի դին եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

 

Լրահոս

Դիտել ավելին