Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը չգիտի՝ որտեղից գումար «հայթայթի» ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկի շինարարության համար. «Ժողովուրդ»

23 Հոկտեմբեր, 2015 08:46
Կառավարությունը չգիտի՝ որտեղից գումար «հայթայթի» ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկի շինարարության համար. «Ժողովուրդ»

Հայաստանի ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկի շինարարության հարցը ՀՀ կառավարության օրակարգից որոշ ժամանակով դուրս է եկել: Այդ մասին է վկայում «Ժողովուրդ»-ի հարցմանը ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի տված պատասխանը: Իհարկե, ՀՀ կառավարությունում այդ փաստն ուղղակի չեն խոստովանում, նշում են, որ ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը տասը տարով երկարաձգվելու է, եւ իրենք նոր էներգաբլոկի շինարարության խնդիրը լուծելու համար դեռ ժամանակ ունեն:

Սակայն մյուս կողմից խոստովանում են, որ նոր էներգաբլոկի շինարարության համար շուրջ 5 միլիարդ դոլար գումար է հարկավոր, որից միայն մեկուկես միլիարդի տեղը միայն գիտեն, քանի որ Ռուսաստանի Դաշնությունը խոստացել է՝ որպես ներդրում տրամադրել ատոմային կայանի ռեակտոր` իր սարքավորումներով հանդերձ: Իսկ ամենակարեւորը մնացած գումարը «հայթայթելու» հարցն է, որի լուծումը ՀՀ կառավարությունը դեռեւս չունի:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին