Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անգլիական «Մանչեսթեր Սիթին» գլխավորելու նախնական համաձայնություն է տվել,- այդ մասին տեղեկացնում է «Mundo Deportivo»-ն։
Ոչ մի փաստաթուղթ դեռ չի ստորագրվել, սակայն իսպանացի մասնագետն իր ընկերոջ՝ անգլիական ակումբի մարզական տնօրեն Չիկի Բեգիրիստայնի հետ զրույցում խոստովանել է, որ իր համար հետաքրքիր կլիներ աշխատել մանչեսթերցիների հետ, երբ 2016 թվականի ամռանն ավարտվի իր պայմանագիրը «Բավարիայի» հետ։
Նշենք, որ Անգլիայի փոխչեմպիոնի ղեկավարությունը երկար ժամանակ է, ինչ փորձում է ստորագրել Գվարդիոլային։