Կարևոր իրադարձություններ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

22 Հոկտեմբեր, 2015 14:49
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 21-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքից բացահայտվել է 15-ը, ավազակային հարձակման 1 դեպքը բացահայտվել է:
 
Բացահայտվել է գողության և խարդախության` 9-ական, յուրացման` 3, ավտոմեքենա փախցնելու և մաքսանենգության 1-ական դեպք: 
 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
 
Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին