Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    479,5
    483,5

  • EUR

    563,5
    571,5

  • RUB

    8,08
    8,33

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Երիտասարդ դատավորի և նրա կնոջ հսկայական կարողությունը. ո՞ւմ որդին է Դավիթ Հարությունյանը. «Ժողովուրդ»

22 Հոկտեմբեր, 2015 09:00
Երիտասարդ դատավորի և նրա կնոջ հսկայական կարողությունը. ո՞ւմ որդին է Դավիթ Հարությունյանը. «Ժողովուրդ»

33-ամյա դատավոր Դավիթ Հարությունյանը, որը 2011 թվականին նշանակվել է Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ մինչ այդ աշխատել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում որպես հատկապես կարեւոր գործերի քննիչ, չնայած երիտասարդ տարիքին, բավական ունեւոր է:

Ըստ իր պաշտոնական հայտարարագրի՝ Հարությունյանի դրամական միջոցները անցած տարվա վերջին կազմել են 16 մլն դրամ եւ 200 հազար դոլար: Հարց է ծագում՝ իսկ ինչպես է երիտասարդը հասցրել այդքան ունեցվածք կուտակել: Նա ուսումն ավարտելուց հետո աշխատել է իրավապահ տարբեր կառույցներում՝ հիմնականում որպես քննիչ, հետագայում դարձել է դատավոր: Ի դեպ, Հարությունյանի ամսական աշխատավարձը կազմում է 403 հազար դրամ: Դրանից բացի՝ նա 2014-ին ունեցել է այլ՝ 893 դոլարի եկամուտ: Սակայն դատավորի կինը՝ Ռուզաննա Մանթաշյանը, ավելի հարուստ է: Նա ոչ մի տեղ չաշխատելով՝ ունի 457 հազար դոլար եւ 15 մլն դրամ դրամական միջոցներ:

Ու երբ հայտնի է դառնում, թե նա ում որդին է, ամեն ինչ իր տեղն է ընկնում. նա պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանի (հայտնի է Կրակեմ Հրաչ անունով) որդին է: Կարծում ենք՝ արդեն ինչ-որ չափով հասկանալի է դառնում, թե երիտասարդ դատավորին եւ նրա կնոջը որտեղից այդքան ունեցվածք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին