Կարևոր իրադարձություններ

Սիմոնյանը թուրքական կողմին է ներկայացրել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների զարգացումները (տեսանյութ)

14 Հոկտեմբեր, 2024 23:23
Սիմոնյանը թուրքական կողմին է ներկայացրել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների զարգացումները (տեսանյութ)

Ժնեւում հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հանդիպումը, որի ժամանակ կողմերը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

ՀՀ ԱԺ նախագահը թուրքական կողմին է ներկայացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացում վերջին զարգացումները եւ վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը խաղաղության հաստատման գործընթացին: Ալեն Սիմոնյանը թուրք գործընկերոջն է ներկայացրել նաեւ Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Կողմերը հանդիպման ավարտին ձեռք են բերել շփումները շարունակելու պայմանավորվածություն:

 

Լրահոս

Դիտել ավելին