Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Բինյամինա քաղաքի մերձակայքում գտնվող Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) ռազմաբազա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի անխնա հարվածներ հասցնել։
«Ուզում եմ հստակեցնել. մենք կշարունակենք անխնա հարվածներ հասցնել «Հըզբոլլահին» Լիբանանի բոլոր մասերում, ներառյալ՝ Բեյրութը։ Մենք դա ապացուցել ենք վերջերս և կշարունակենք ապացուցել դա առաջիկա օրերին»,- ասել է նա։
Իսրայելի ռազմաբազան ավելի վաղ «Հըզբոլլահի» կողմից ենթարկվել էր հարձակմանը։