Լիբանանում ԱՄՆ դեսպանատունը ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ երկրից
14 Հոկտեմբեր, 2024 20:44
Լիբանանում ԱՄՆ դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ երկրից:
Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը, հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող իր քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։