Կարևոր իրադարձություններ

Աբու Դաբիի առևտրի պալատում կայացել է Հայ-էմիրաթական երկրորդ գործարար համաժողովը

13 Հոկտեմբեր, 2024 14:19
Աբու Դաբիի առևտրի պալատում կայացել է Հայ-էմիրաթական երկրորդ գործարար համաժողովը

Հոկտեմբերի 9-ին Աբու Դաբիի առևտրի պալատում կայացել է Հայ-էմիրաթական երկրորդ գործարար համաժողովը:

Համաժողովին ընդառաջ կայացել է հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Հայկազ Նասիբյանի և ԱՄԷ ֆեդերալ առևտրի պալատի գլխավոր քարտուղար Հումայդ բին Սալեմի հանդիպումը:

Ներկա են եղել նաև ԱՄԷ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ, միջազգային առևտրի հարցերով նախարարի տեղակալի օգնական Ջումա Մոհամեդ Ալ Կայթը, Աբու Դաբիի առևտրի և արդյունաբերության պալատի տնօրեն Ահմեդ Խալիֆա Ալ Կուբայսին, ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը և Հայաստանում ԱՄԷ դեսպան Նարիման Ալ Մուլլան:

Զրուցակիցները բարձր են գնահատել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության տպավորիչ աճը, որն արդեն հատել է 4,2 մլրդ ԱՄՆ դոլարի շեմը:

 

Լրահոս

Դիտել ավելին