«Հըզբոլլահ»-ը բախվել է իսրայելական զորքերի հետ։
Ինչպես հայտնում է Լիբանանյան շարժումը, իսրայելական զորքերը փորձել են մտնել Լիբանանի տարածք, մարտերը շարունակվում են մինչ այս պահը։
«Ի պաշտպանություն Գազայի հատվածում մեր տոկուն պաղեստինցի ժողովրդի, նրանց խիզախ և ազնիվ դիմադրությանը և ի պաշտպանություն Լիբանանի և նրա ժողովրդի, Իսլամական Դիմադրության մարտիկները կիրակի, հոկտեմբերի 13-ին, ժամը 04.45-ին պայթուցիկ սարք են գործարկել իսրայելական թշնամու զինվորների վրա՝ նրանց հետ բախումների ժամանակ։
Վերջինները փորձում էին մտնել Ռամիյա քաղաքի Թել էլ-Մուդավար շրջան։ Միջին ինտենսիվության բախումները այժմ շարունակվում են հրազենի և գնդացիրների կիրառմամբ»,- ասված է «Հըզբոլլահի» հայտարարության մեջ: