Կարևոր իրադարձություններ

Երևան, դու մեր բոլորի մեծ սերն ես. մենք քո կողքին ենք մինչև վերջ. Ավինյան (տեսանյութ)

13 Հոկտեմբեր, 2024 10:22
Երևան, դու մեր բոլորի մեծ սերն ես. մենք քո կողքին ենք մինչև վերջ. Ավինյան (տեսանյութ)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի շնորհավորական ուղերձը՝ «Էրեբունի-Երևան 2806» տոնակատարության առթիվ.

«Իմ սիրելի՛ Երևան, ասում են, թե քո սիրահարները նրանք են, ովքեր ամեն օր քեզ խնամում են և հոգ տանում քո մասին, նրանք, ովքեր վաղ առավոտից շտապում են աշխատանքի, որպեսզի քո ծառերը միշտ կանաչ լինեն, փողոցներդ՝ մաքուր, բակերդ՝ կոկիկ ու հարմարավետ: Քո իսկական սիրահարները քեզ չեն լքել, նրանք այն մարդիկ են, ովքեր ամեն օր քեզ դարձնում են ավելի լավը՝ ոչ թե մեծ խոսքերով, այլ փոքր, բայց անսահման կարևոր գործերով։

Մարդիկ, ովքեր ապրում են քեզ հետ ու ապրեցնում քեզ: Ինձ համար պատիվ է լինել քո քաղաքապետը, ծառայել քեզ, արարել քեզ համար: Առջևում մեզ սպասում են նոր հնարավորություններ, նոր դժվարություններ ու, ամենակարևորը՝ նոր հաղթանակներ։ Միասին մենք շա՜տ բան ենք փոխելու։ Չենք հոգնելու, չենք կանգնելու, որովհետև մենք գիտակցում ենք՝ դու առաջին հերթին մարդկանց մասին ես և պետք է լինես մարդկանց համար քաղաք:

Շնորհավո՜ր տոնդ, իմ սիրելի՛ Երևան, դու մեր բոլորի մեծ սերն ես, և մենք քո կողքին ենք մինչև վերջ, մինչև ամենախենթ երազանքիդ իրականացումը»։

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Tigran Avinyan (@avinyans)

 

Լրահոս

Դիտել ավելին