Ինչպես հայտնում են ՀՀ ԱՆ-ից, երիտասարդները «Չրերն՝ ընդդեմ սիգարետի» ակցիայի շրջանակում անուշեղեն են տվել ծխողներին, նրանցից վերցնելով ծխախոտի տուփերը, այդօրինակ խրախուսելով առողջ կենսակերպը և վատ սովորությունից հրաժարվելը։
Ներկաներին ողջունել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիդարթա Դատտան։
Ծխախոտի վնասակարության մասին իրազեկող ակցիան ամփոփվել է խրախուսող մարզումներով, համերգային ծրագրով։