«Տաջիկստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակը» խորագրով միջազգային միջխորհրդարանական համաժողովին մասնակցելու նպատակով Տաջիկստան է մեկնել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը:
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ հանդիպմանը, շփումներ ունեցել տարբեր երկրների խորհրդարանների ղեկավարների հետ:
ՀՀ ԱԺ նախագահը ելույթ է ունեցել «Տաջիկստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակը» խորագրով միջազգային միջխորհրդարանական
համաժողովում, հստակ շեշտադրումներով կարեւորել Սահմանադրության դերը երկրների կայացման ճանապարհին: