Թվային անվտանգության մասնագետ և մեդիա խորհրդատու Արթուր Պապյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Գիտեմ, որ ընկերներիս մեջ մարդիկ կան, ովքեր, անվտանգության նկատառումներից ելնելով Mozilla Firefox են օգտագործում։
Ձեզ համար հրատապ լուր ունեմ՝ այցելեք զննարկիչի Settings -> Help -> About Firefox (Настройки -> Справка -> О Firefox) բաժինը, և համոզվեք, որ զննարկիչը թարմացվել է և ձեզ մոտ դրված է Firefox 131 տարբերակը, քանի որ նախորդ տարբերակում հայտնաբերվել է վտանգավոր խոցելիություն, որը ակտիվորեն կիրառվել որպես զրոյական օրվա խոցելիություն։
Հ.գ. Մակաբույծների (Mac users) համար թարմացումը իրականացնելու տարբերակը մի փոքր այլ է՝ պետք է գնալ Settings - General և այդ էջում իջնել ներքև, մինչև հայտնաբերեք Firefox Updates բաժինը, ընտել Check for updates կոճակը, որից հետո անհրաժեշտ կլինի վերագործարկել զննարկիչը, որպեսզի թարմացումները տեղադրվեն»։