Հոկտեմբերի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 23։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մարմարաշենի վարչական տարածքում, կամրջի հարևանությամբ բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Արսեն Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Երևանի բնակիչ 42-ամյա Անդրանիկ Ս․-ի վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով Արսեն Մ․-ն և Անդրանիկ Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոններ։
Բախման հետևանքով «BMW X5»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։