Ղազախստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի քայլերը՝ ուղղված խաղաղության պայմանագրի կնքմանը. Տոկաև
08 Հոկտեմբեր, 2024 20:15
ԱՊՀ գագաթնաժողովում Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ Ղազախստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ քայլերը՝ ուղղված խաղաղության պայմանագրի կնքմանը։
Նա գոհունակություն է հայտնել, որ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում միջպետական սահմանների առանձին հատվածների իրավական ձևակերպման ավարտի հարցում էական առաջընթաց կա: