Կարևոր իրադարձություններ

Գլխավոր դատախազությունը պահանջում է Դավիթ Հարությունյանից բռնագանձել 12 անշարժ գույք և 723 մլն դրամ

08 Հոկտեմբեր, 2024 18:44
Գլխավոր դատախազությունը պահանջում է Դավիթ Հարությունյանից բռնագանձել 12 անշարժ գույք և 723 մլն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 30-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանից և նրան փոխկապակացված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության  բռնագանձել՝

12 անշարժ գույք.

3 շարժական գույք.

723 միլիոն դրամ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին