Կարևոր իրադարձություններ

Հունվարի 1-ից ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը

08 Հոկտեմբեր, 2024 18:22
Հունվարի 1-ից ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը
Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները, փոխանցել «Խաղաղության խաչմերուկ» բրոշյուրը, ինչպես նաև մտահոգություն հայտնել տարածաշրջանային թեմաների վերաբերյալ ՌԴ մի շարք պաշտոնյաների կողմից օգտագործվող ձևակերպումների և բառապաշարի վերաբերյալ։
 
Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը, տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ ՀՀ Կառավարության խոսույթը դռնփակ և դռնբաց ֆորմատներում նույնական է։
 
ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի միջև համաձայնություն է ձեռքբերվել այն մասին, որ 2025թ. հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը։
 
Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով։
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին