Կարևոր իրադարձություններ

Գլխավոր դատախազությունը պահանջում է Ալեքսանդր Սարգսյանից վերցնել 14 անշարժ գույք և շուրջ 6 մլրդ դրամ

08 Հոկտեմբեր, 2024 15:58
Գլխավոր դատախազությունը պահանջում է Ալեքսանդր Սարգսյանից վերցնել 14 անշարժ գույք և շուրջ 6 մլրդ դրամ

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 30-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության  բռնագանձել՝

14 անշարժ գույք.

8 շարժական գույք.

5 իրավաբանական անձանցում մասնակցություն.

5 միլիարդ 92 միլիոն դրամ:

 

Լրահոս

Դիտել ավելին