Կարևոր իրադարձություններ

Անահիտ Ավանեսյանը խոսել է առողջապահության ոլորտում թվային փոխակերպման առավելությունների և մարտահրավերների վերաբերյալ

08 Հոկտեմբեր, 2024 12:19
Անահիտ Ավանեսյանը խոսել է առողջապահության ոլորտում թվային փոխակերպման առավելությունների և մարտահրավերների վերաբերյալ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ. հնարավորություններ, մարտահրավերներ և ապագա ուղղություններ» թեմայով պանելային քննարկմանը։

Նախարարը խոսել է առողջապահության ոլորտում թվային փոխակերպման առավելությունների և մարտահրավերների վերաբերյալ՝ անդրադառնալով ինչպես ներկա ազդեցություններին, այնպես էլ` ապագա ներուժին:

Անահիտ Ավանեսյանն իր խոսքում կարևորել է առողջապահական համակարգի կառավարման պարզեցումը, հեռաբժշկության, արհեստական ինտելեկտի և առողջության տվյալների վերլուծությունը պացիենտների բուժման հասանելիության բարելավման գործում:

«Կանխատեսելով թվային առողջապահության նորարարությունների հաջորդ ալիքը և դրանց ներուժը` մենք վերափոխում ենք առողջապահության կառավարումը և քայլ առ քայլ գնում էլեկտրոնային առողջապահության ճանապարհով»,֊նշել է նախարարը։

 

Լրահոս

Դիտել ավելին