Ի պատասխան լրատվամիջոցի հարցման՝ ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի այսօրվա նիստի շրջանակներում Հայաստանը չի միացել «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների անթույլատրելիության» վերաբերյալ հայտարարություններին: Այդ մասին Shabat.am-ին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: