Կարևոր իրադարձություններ

ԵՊԲՀ դասախոսը` աշխարհի գիտնականների 2% - ի շարքերում. Արմեն Մուրադյան

07 Հոկտեմբեր, 2024 18:25
Հեղինակ՝ Արմեն Մուրադյան
ԵՊԲՀ դասախոսը` աշխարհի գիտնականների 2% - ի շարքերում. Արմեն Մուրադյան

Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«ԵՊԲՀ դասախոսը` աշխարհի գիտնականների 2% - ի շարքերում

Յուրաքանչյուր տարի Սթենֆորդի համալսարանը և աշխարհի խոշորագույն, հեղինակավոր գիտական հրատարակությունը` Elsevier-ը, ամփոփում և հրապարակում են աշխարհի գիտնականների առաջատար 2%-ի ցանկը ("Top 2% of the Scientists in the World"), որտեղ ներառված են տարբեր մասնագիտություններ ներկայացնող գիտնականներ։ Գիտնականներն ընտրվում են 22 գիտական ճյուղից և 174 ենթաճյուղից։

Գիտնականներն այս ցուցակում ընդգրկվում են` հիմք ընդունելով բազմաթիվ հանգամանքներ, այդ թվում` հեղինակի ցիտումների և ինքնացիտումների քանակը, h-index-ը, տպագրված աշխատանքները և դրանցում հեղինակի զբաղեցրած գործառութային տեղը, c-score-ը (հրապարակումների որակական ազդեցությունը գնահատող ցուցանիշ, ներառում է նաև հեղինակների և համահեղինակների վերաբերյալ տեղեկատվություն) և այլն։

Հպարտ ենք, որ աշխարհի գիտնականների ամենահեղինակավոր ներկայացուցչական այս ցանկում է բժշկական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ օրթոպեդիկ ստոմատոլոգիայի ամբիոնի դոցենտ,

«Ստոմատոլոգիա» կրթական ծրագրի ղեկավար Արտակ Հեբոյանը:

Շնորհավորում ենք ԵՊԲՀ-ն ներկայացնող մեր գործընկերոջը գիտական բնագավառում այս հաջողության համար` մաղթելով, որ ձեռքբերումները բազմապատկվեն` նպաստելով մեր երկրում ստոմատոլոգիայի զարգացմանը»:

 

Լրահոս

Դիտել ավելին