Կարևոր իրադարձություններ

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին

07 Հոկտեմբեր, 2024 13:09
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին

Երևանում հոկտեմբերի 7-ի և 9-ի ցերեկը, 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հոկտեմբերի 8-ի երեկոյան ժամերին, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17մ/վ արագությամբ։

​Մարզերում հոկտեմբերի 7-ի և 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հոկտեմբերի 8-ին և 12-ին` կեսօրից հետո, 9-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 8-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

 

Լրահոս

Դիտել ավելին