Կարևոր իրադարձություններ

Բախվել են մեքենան և մոտոցիկլետը. կա հոսպիտալացված

07 Հոկտեմբեր, 2024 00:30
Բախվել են մեքենան և մոտոցիկլետը. կա հոսպիտալացված

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 18:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում հերթապահություն իրականացնելիս փրկարարները նկատել են ՃՏՊ։

Պարզվել է, որ բախվել են «BMW X6» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Բ․) և «Yamaha» մակնիշի մոտոցիկլետը (վարորդ՝ Գ․ Ս․, ծնված 1988 թ․)։

Փրկարարները մոտոցիկլետավարին ցուցաբերել են համապատասխան օգնություն և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

 

 

Լրահոս

Դիտել ավելին