Կարևոր իրադարձություններ

Երևանում պլաստիկ վիրահատության ժամանակ բուժառուի սրտի կանգ է արձանագրվել

06 Հոկտեմբեր, 2024 23:43
Երևանում պլաստիկ վիրահատության ժամանակ բուժառուի սրտի կանգ է արձանագրվել

Հոկտեմբերի 5-ին Երևանի «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում արտառոց դեպք է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պլաստիկ վիրահատության ժամանակ արձանագրվել է բուժառուի սրտի կանգ, ում այնուհետև ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, ով այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և տեղի բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։

Ամիսներ առաջ նույն «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում, կրկին պլաստիկ վիրահատության ժամանակ, բուժառուի մոտ արձանագրվել էր դարձյալ սրտի կանգ, ով վիրահատությունից մեկ օր անց, գիտակցության չգալով, մահացել էր։

 

 

Լրահոս

Դիտել ավելին