Իսրայելը մտադիր է ամբողջովին ոչնչացնել Լիբանանի հարավում «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքները
04 Հոկտեմբեր, 2024 00:27
Իսրայելական բանակի տանկերը կրակ են բացել սիրիական Գոլանի բարձունքում՝ Քունեյտրա արվարձանի գլխավոր մայրուղու ուղղությամբ։
Ինչպես հաղորդում է ՌԻԱ-Նովոստին, թիրախում հայտնված տարածքը գտնվում էր սահմանային գծից երեք կիլոմետր հեռու։
ՑԱՀԱԼ-ի գլխավոր շտաբի ղեկավարը հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը մտադիր է ամբողջովին ոչնչացնել Լիբանանի հարավում «Հըզբոլլահ» շարժման ենթակառուցվածքը և բացառել այդ տարածքներում շարժման ներկայությունը։