«Անցյալ տարի ԵՊՀ-ն հրամանագրել է ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 800 ուսանողների՝ կազմակերպելու նրանց հետագա ուսումնառությունը և ապահովելու կրթության շարունակականությունն ու անընդհատությունը:
Ինչպես հայտնի է, ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձի փոխհատուցման նպատակով կառավարությունը սահմանել էր տարբեր բուհերում տվյալ մասնագիտությունների վարձավճարների միջինացված չափով կրթաթոշակներ։ ԵՊՀ մեծ թվով մասնագիտությունների դեպքում առկա է եղել տարբերություն, սակայն ֆինանսական որևէ պարտավորություն մեր ուսանողների ուսերին չթողնելու և նրանց ուսման վարձն ամբողջությամբ փոխհատուցելու համար ԵՊՀ-ն ֆոնդհայթայթման նպատակով դիմել է բարեկամներին ու գործընկեր կազմակերպություններին։
Արդյունքում հավաքագրվել է 99,156,900 ՀՀ դրամ։ Գործընթացին մասնակցել են ԱՄՆ հայոց արևմտյան թեմը (38,675,000 ՀՀ դրամ), Հայաստանի բանկերի միությունը (35,000,000 ՀՀ դրամ), Ամերիկայի hայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղը (21,281,900 ՀՀ դրամ) և «Արման Տերտերյան» բարեգործական հիմնադրամը (4,200,000 ՀՀ դրամ), որոնց մեկ անգամ ևս հայտնում ենք մեր շնորհակալությունն ու երախտագիտությունը։ ԼՂ-ից բռնի տեղահանված ԵՊՀ ոչ մի ուսանող ուսման վարձ չի վճարել, ավելին՝ ռոտացիայի արդյունքում 20 ուսանող այժմ սովորում է անվճար ուսուցման համակարգում։
Ի դեպ, կառավարության որոշմամբ՝ ՀՀ բուհերում սովորող ԼՂ-ից բռնի տեղահանվածների ուսման վարձի փոխհատուցման ծրագիրն այս տարի ևս շարունակվելու է, ընդ որում՝ առանց սահմանաչափի, այսինքն՝ 100 տոկոսով»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։