Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքին ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ:
«Լավագույն մաղթանքներս եմ հղում իմ սիրելի գործընկեր, Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքին՝ Գերմանիայի Միասնության օրվա կապակցությամբ:
Ընդհանուր սկզբունքների շուրջ համախմբված լինելը նաև մեր գործընկերություններում կարող է ավելի լավ հնարավորություն ընձեռել ավելի ամուր կապեր և ավելի խաղաղ միջավայր ստեղծել մեր քաղաքացիների համար»,- X-ի էջում գրել է Միրզոյանը։