Իսրայելի ՊԲ-ն հայտարարել է, որ Իրանն ավելի քան 100 բալիստիկ և թևավոր հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։
Իսրայելում ամբողջ երկրով հայտարարվել է տագնապային դրություն։ Բոլոր քաղաքացիներին խնդրում են անհապաղ գնալ ռմբապաստարաններ:
«Որոշ ժամանակ առաջ Իրանից հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Ձեզ հրամայված է զգոն լինել և ճշգրիտ հետևել թիկունքի հրամանատարության հրահանգներին: ՑԱԽԱԼ-ն անում և անելու է անհրաժեշտ ամեն ինչ՝ Իսրայել պետության խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար»,-ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ։