Կարևոր իրադարձություններ

Հայաստանում մենք շարունակում ենք խթանել միջազգային մարդասիրական իրավունքի տարածումը.ԿԽՄԿ

01 Հոկտեմբեր, 2024 21:17
Հայաստանում մենք շարունակում ենք խթանել միջազգային մարդասիրական իրավունքի տարածումը.ԿԽՄԿ

Հայաստանում մենք շարունակում ենք խթանել միջազգային մարդասիրական իրավունքի տարածումը և կիրառումը պետական մարմինների և զինված ուժերի ներկայացուցիչների շրջանում։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն:

«2024-ի hունվար-հունիս ամիսների ընթացքում

16 սպա, պայմանագրային զինծառայող և ենթասպա ՀՀ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներից մասնակցել է դասընթացավարների վերապատրաստման երկօրյա դասընթացի, որի շրջանակներում քննարկվել են Միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) մարտահրավերները ժամանակակից զինված հակամարտություններում:

14 միջին և բարձր աստիճանի կոչում ունեցող զինվորական իրավաբան ՀՀ ՊՆ տարբեր ստորաբաժանումներից մասնակցել է ՄՄԻ-ի շրջանակներում ժամանակակից զինված ուժերում իրավախորհրդատուի դերի վերաբերյալ դասընթացին։

18 սպա և ենթասպա ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերից իրազեկվել է ԿԽՄԿ հանձնագրի, գործունեության և ՄՄԻ հիմունքների վերաբերյալ Սյունիքի մարզի Գորիս և Կապան քաղաքներում կազմակերպված ԿԽՄԿ դասընթացների շրջանակներում։

18 սպա, ենթասպա և սերժանտ ՀՀ ՊՆ Խաղաղապահ բրիգադից տեղեկացել է ԿԽՄԿ-ի հանձնագրի և գործունեության մասին։

Հատուկ նշանակության բանակային կորպուսի մարտավարական օղակի 20 միջին և բարձրաստիճան սպա մասնակցել է ՄՄԻ հիմունքների վերաբերյալ իրազեկման հանդիպման Գորիսում։

30 բարձրաստիճան սպա Պաշտպանության նախարարությունից և Գլխավոր շտաբից մասնակցել է ռազմական պլանավորման և գործողությունների վերաբերյալ որոշումների կայացման ընթացքում ՄՄԻ-ի կարևորության շուրջ իրազեկման հանդիպման։

50 կուրսանտ մասնակցել է ՄՄԻ հիմունքների վերաբերյալ իրազեկման հանդիպման Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին