Կարևոր իրադարձություններ

«Արթմեդ»-ից փախուստի է դիմել «Շենգավիթցի Կյաժ Աշոտին» ինքնաձիգով սպանելու մեջ կասկածվող «Կոկո»-ն

01 Հոկտեմբեր, 2024 20:10
«Արթմեդ»-ից փախուստի է դիմել «Շենգավիթցի Կյաժ Աշոտին» ինքնաձիգով սպանելու մեջ կասկածվող «Կոկո»-ն

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող «Արթմեդ» բժշկական կենտրոնից փախուստի է դիմել քրեական պատմություններով հայտնի Կոնստանտին Հունանյանը, ով ավելի շատ հայտնի է «Կոկո» մականվամբ: 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինս որոշ ժամանակ բուժում է ստացել նշված բժշկական կենտրոնում և եղել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցների հսկողության տակ: Այսօր նրան իջեցրել են 1-ին հարկ, որպեսզի հերթական բուժզննումը անցնի, և նա, ով եղել է անվտանգության աշխատակիցների հսկողության տակ, լուսամուտից դիմել է փախուստի:

Ի դեպ, «Արթմեդ» բժշկական կենտրոնը հայտնի է նաև, որ այնտեղ միշտ բուժում են ստանում քրեական պատմություններով հայտնի անձինք: 

Իսկ այսօր փախուստի դիմած «Կոկո»-ն կալանավորվել էր տարիներ առաջ Շենգավիթում հայտնի «Կյաժ Աշոտին» ինքնաձիգով սպանելու համար: 


 

Լրահոս

Դիտել ավելին