Իրանի հարավ-արևելյան Սիստան և Բելուջիստանի նահանգում երկու առանձին ահաբեկչություն է տեղի ունեցել։
Ինչպես փոխանցում է Tasnim գործակալությունը, առաջին ահաբեկչության հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել, այդ թվում՝ 5 զինվորական։
Մյուսը տեղի է ունեցել Նիկշահրի շրջանի Բենթ բնակավայրի դպրոցներից մեկում անցկացվող միջոցառման ժամանակ։ Ահաբեկիչների հարձակումից 4 մարդ է զոհվել, 2 մարդ՝ վիրավորվել։