ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Դեռ նախորդ տարվանից Գիտուժի ներկայացուցիչների հետ քննարկում էինք Հայաստանում Գիտության շաբաթ անցկացնելու հնարավորությունը, որին հետևեց նախագծի մշակումը մեր գործընկերների կողմից։ Եվ ահա, հոկտեմբերի 1-6-ը պետության ֆինանսավորմամբ, Գիտուժի և Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ առաջին անգամ կանցկացնենք Գիտության շաբաթը, որը միջազգային տարածված ձևաչափ է՝ գիտության մասին խոսելու, գիտությունը հանրայնացնելու, սովորողների մասնագիտական կողմնորոշման հարթակ դառնալու տեսանկյունից։
Սիրելի աշակերտներ, հուսամ՝ այս օրերի ընթացքում անպայման կգտնեք ձեզ հետաքրքրող թեման ու կլինեք Ազատության հրապարակում՝ ավելի առարկայական ու տեսանելի պատկերացնելու ժամանակակից գիտությունն ու հետազոտությունները, գուցե ծանոթանալու ձեր ապագա մասնագիտությանը։
Տեղադրում եմ հղումը Գիտության շաբաթվա էջին, որտեղ կարող եք տեսնել սպասվող իրադարձությունների մանրամասները և ընտրել ձեր մասնակցության ձևաչափը»: