ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հրավիրում են մասնակիցը դառնալու Շրջակա միջավայրի նախարարության էկոկրթական հերթական միջոցառմանը՝ նիրված կենդանիների պաշտպանության համաշխարհային օրվան։
«Հոկտեմբերի 4-ին 13:00, եկե՛ք Հայաստանի բնության պետական թանգարան՝ տեղեկանալու՝
Հայաստանի կենդանական աշխարհի առանձնահատկությունների մասին,
ի՞նչ է անում մեր երկիրը կենդանական աշխարհի պահպանման համար,
ինչպե՞ս ենք կազմակերպում կենդանատեսակների ներմուծումն ու արտահանումը,
արդյո՞ք անհրաժեշտ է թույլտվություն կենդանի ներմուծելու կամ արտահանելու համար,
ինչպե՞ս է կազմակերպվում որսորդությունը։
Կստանաք վայրի կենդանատեսակներին վերաբերող ձեզ հուզող հարցերի պատասխանները։
Ձեր մասնակցությունը կարող եք հաստատել՝ զանգահարելով +374 11 818 565 հեռախոսահամարով»,-ասված է նախարարության գրառման մեջ։