Կարևոր իրադարձություններ

Այս պահին շատերի մոտից գողացել են WhatsApp հաշիվները. Սամվել Մարտիրոսյան

27 Սեպտեմբեր, 2024 15:51
Հեղինակ՝ Սամվել Մարտիրոսյան
Այս պահին շատերի մոտից գողացել են WhatsApp հաշիվները. Սամվել Մարտիրոսյան

Կիբեռանվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Կարևոր - այս պահին շատերի մոտից բացարձակ առանց իրենց կողմից ինչ-որ բան անելու գողացել են WhatsApp հաշիվները։

Բացի դրանից շատերը չեն կարողանում մտնել Ֆեյսբուք, քանի որ երկփուլայինի ՍՄՍ—ը չի գալիս։

Բոլոր նման խնդիրները խնդրում եմ ինձ ուղարկեն իրենց համարը - Վոթզափի խնդրի դեպքում, եւ Ֆեյսբուքի պրոֆիլի հղումը - ինչոր մի ընկերոջ միջոցով։

Կփորձեմ անմիջապես Մետային ուղարկել տվյալները - փորձենք ձեզ վերականգնել։

Մի քիչ ուշոտ մանրամասն տեսանյութ կսարքեմ, թե ոնց խուսափել այս դեպքերից»:

 

Լրահոս

Դիտել ավելին