4 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 27-ին`առավոտյան 7:10-ին, Ադրբեջանը ծանր զինատեսակների, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարձակվեց Արցախի վրա: Այն տևեց 44 օր, որի հետևանքով զոհվեցին 3830 զինծառայող և քաղաքացիական անձ, 175 զինծառայողի և 20 քաղաքացիական անձի գտնվելու վայրը մինչև օրս անհայտ է:
Հայաստանում և Արցախում հայտարարվեցին ռազմական դրություն ու զորահավաք: Պատերազմը դադարեց նոյեմբերի 9-ի ուշ երեկոյան, երբ հայտնի դարձավ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունը, որով էլ ազդարարվեց հրադադարը:
Այսօր «Եռաբլուր»-ը լի է պաշտոնյաներով ու նահատակված զինվորների հարազատներով, որոնք արդեն 4 տարի ապրում են անդառնալի ցավը սրտներում: