ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան է ժամանել Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահը։
Կայացած հանդիպմանն Ալեն Սիմոնյանը կարևորել է նման այցերը՝ երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու տեսանկյունից:
ԱԺ նախագահն առաջարկել է նախաձեռնել երկու երկրների խորհրդարանների միջև ինստիտուցիոնալ համագործակցության զարգացում, մասնավորապես՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջեւ ակտիվ կապի հաստատում։
Ալեն Սիմոնյանն Անդորրայի իր պաշտոնակցին է ներկայացրել Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու վերահաստատել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու մեր երկրի հաստատակամությունը: