Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտի գլխավորությամբ և Շվեդիայիմիջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող«Կանաչ օրակարգ» ծրագրի թիմը նշանակալի առաջընթաց է գրանցել՝ սկսելովՀայաստանի կանաչ անցման ճանապարհային քարտեզի մշակմանգործընթացի Ազգային գնահատման փուլը։ Երևանում անցկացվածքննարկումները միավորել են «Կանաչ օրակարգ,Հայաստան» ծրագրի թիմիհիմնական միջազգային և ազգային փորձագետներին։
Այս ծրագիրը ներառում է մի շարք կարևոր քայլեր։ Առաջին հերթին,այնվերլուծում է Հայաստանի ներկա վիճակը և գնահատում,թե որքանով էհասարակությունը պատրաստ անցնելու էկոլոգիապես ավելի մաքուրգործելակերպերի։ Այն նաև դիտարկում է,թե որքան արդյունավետ ենպետական մարմինները համագործակցում և հաղորդակցվում շահագրգիռկողմերի հետ։ Եվ վերջապես,մոդելների միջոցով կանխատեսում է կլիմայականչեզոքության ապահովման սոցիալական և տնտեսական հետևանքները՝նպատակ ունենալով,որ անցումը լինի սահուն և արդյունավետ բոլորի համար։
Երևանում «Կանաչ օրակարգի» թիմը ներկայացրել է ծրագրի hավակնոտնպատակները և տարբեր ոլորտների,այդ թվում`կլիմայի,էներգետիկայի,գյուղատնտեսության,կենսաբազմազանության և խելացի շարժունակությանավագ փորձագետների հետ կիսվել հիմնական արդյունքներով։Փորձագետներին համառոտ ներկայացվել է գնահատման մոտեցումները,մեթոդաբանությունները,և ուղեցույցները,որոնք անհրաժեշտ են այս փուլում։
«Հայաստանի թիմի հարուստ փորձառությունը մեզ թույլ է տալիս մանրամասնմշակել Ազգային Գնահատումը։ Մեր նպատակն է իրատեսական և կիրառելիառաջարկություններ ներկայացնել,որով կաջակցենք Հայաստանի կանաչանցմանը:Մեր ծրագիրն օգտագործում է մասնակցային մեթոդներ՝ապահովելով մանրակրկիտ խորհրդատվություններ յուրաքանչյուր փուլում՝երկրի կանաչ գնպատակները հստակեցնելու համար»,- նշել է Գաբոր Շնայդերը,Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտում «Կանաչ օրակարգըՀայաստանի,Վրաստանի,Մոլդովայի և Ուկրաինայի համար» ծրագրիղեկավարը։
Ինչո՞ւ է այս գործընթացը կարևոր Հայաստանի համար
Ազգային գնահատումը ուղղված է Հայաստանի կայուն ապագանապահովելուն։ Բնությամբ հայտնի այս երկիրը զգալի ազդեցություններ էկրում կլիմայի փոփոխություններից՝ ինչպես շրջակա միջավայրի,այնպես էլբնակչության վրա,ինչը կարող է խոչընդոտել տնտեսական աճին։ Կանաչանցումը կայունության բանալին է,որը նաև նշանակալի առավելություններ էխոստանում իր քաղաքացիների համար։
Հայաստանի բնակչության համար այս անցումը նշանակում է ավելիմաքուր օդ,նվազ աղտոտվածություն,առողջ սնունդ,և ավելի լավհանրային առողջություն։ Այն ճանապարհ կհարթի վերականգնվողէներգիայի աղբյուրների միջոցով էներգետիկ կայունության համար,հետևաբար նաև նվազեցնելով ներմուծվող վառելիքից կախվածությունը։Ավելին,այն կստեղծի նոր աշխատատեղեր նոր,կանաչարդյունաբերություններում՝ խթանելով տեղական տնտեսությունները։
«Հայաստանն այժմ կարևոր կետում է։ Այն ընտրությունները,որոնք մենքկանենք այսօր,կձևավորեն ապագա սերունդների կյանքի որակը։ Կանաչօրակարգի որդեգրումը ոչ միայն բնապահպանական կառավարման մասին է։Այն միտված է կայուն ու բարգավաճ երկիր կառուցելուն»,- հանդիպմանընթացքում ասել է Կարինե Թասլակյանը՝ «Կանաչ օրակարգ,Հայաստան»ծրագրի ազգային համակարգողը։
Լուծելով հիմնական մարտահրավերները
Հայաստանը կանգնած է էական բնապահպանական խնդիրների առաջ,այդթվում՝ ջրհեղեղների,անտառահատումների,ջրային ռեսուրսներիկառավարման մարտահրավերների և օդի աղտոտվածության։ Ազգայինգնահատումը ընդգրկուն խորհուրդներ կառաջարկի՝ այս և այլ խնդիրներլուծելու և քաղաքականություն մշակողներին իրենց ապագա որոշումներումուղղորդելու համար։
«Ազգային գնահատման մեր հիմնական նպատակներից մեկը Հայաստանիհրատապ բնապահպանական խնդիրներին ուղիղ լուծում տալն է:Տալովհամապարփակ,գնահատման վրա հիմնված խորհուրդներ՝ մենք կարող ենքառաջարկել այս խնդիրները մեղմելու լավագույն ռազմավարությունները՝վստահ լինելով,որ երկրի կայուն զարգացման ուղին կլինի արդյունավետ ևգործուն»,- Երևանում նշել է Իվանա Միյատովիչը,«Կանաչ օրակարգ» ծրագրիՀայաստանի ուղղությամբ թիմային ղեկավարը։
«Կանաչ անցումն անհրաժեշտություն է Հայաստանի համար։ Եվրոպականմիության հեռանկարներին համապատասխանելով՝ մենք ոչ միայնզարգացնում ենք մեր շրջակա միջավայրը,այլև դիրքավորում Հայաստանըորպես համագործակցող և առաջադեմ գործընկեր համաշխարհային
հարթակում՝ արտահանման ներուժով դեպի ավելի բարձրակարգ շուկաներ,որոնք պահանջում են բնապահպանական և կայունության չափանիշներիպահպանում»,- նշել է ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի ղեկավարԱլեն Ամիրխանյանը։
Հայաստանի կանաչ օրակարգի այս փուլն ընդգծում է երկրի հանձնառությունը՝հասկանալու ներկա իրավիճակը և մշակելու իրատեսական առաջարկներհամագործակցային ջանքերով կայուն ապագայի հասնելու համար:
Շահառուների ներգրավումը
Հայաստան կատարած այցի ընթացքում «Կանաչ օրակարգի» թիմը հանդիպել էծրագրի հիմնական շահառուներին,այդ թվում՝ կառավարությաններկայացուցիչներին և ԵՄ պատվիրակությանը՝ նպատակ ունենալովքննարկել կանաչ անցման համար երկրի առաջընթացն ուառաջնահերթությունները։
Տարածքային Կառավարման և Ենթակառուցվածքների փոխնախարար ՀակոբՎարդանյանը կարևորել է ենթակառուցվածքային հիմնական բացերի լուծմանանհրաժեշտությունը՝ վերականգնվող էներգիայի լուծումների ընդլայնմանհամար՝ ընդգծելով էներգիայի պահեստավորման հնարավորությունների ևցանցային բարելավումների անհրաժեշտությունը։ Քննարկումների ընթացքումուշադրության կենտրոնում էր նաև էլեկտրական տրանսպորտային միջոցներիինտեգրման անհրաժեշտությունը՝ որպես Հայաստանի երկարաժամկետէներգետիկ ռազմավարության մաս։
ԵՄ պատվիրակությունը վերահաստատել է իր հանձնառությունը՝ աջակցելուՀայաստանի կանաչ անցմանը։ Առանցքային ուղղություններն ընդգրկում էինենթակառուցվածքների կլիմայական դիմակայունությունը,թափոններիկառավարումը,շրջանաձև տնտեսությունը և կենսաբազմազանությունը՝նպատակ ունենալով ապահովել շրջակա միջավայրի կայունությանհամապարփակ մոտեցում։
«Կանաչ օրակարգ» ծրագրի մասին
«Կանաչ օրակարգ» ծրագիրը մեկնարկել է 2023 թվականի դեկտեմբերին՝ ՀՀ կառավարության, Ստոկոլմի շրջակա միջավայրի ինստիտուտի և Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության հետ համատեղ։
Հայաստանը միջազգային պարտավորություններ է որդեգրել՝ իր քաղաքականությունը միակցելու «Եվրոպական Կանաչ գործարքին» և Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին։ «Կանաչ օրակարգի» շրջանակներում նախատեսվում է աջակցել Հայաստանին իր ազգային քաղաքականությունները համապատասխանեցնել դեպի ավելի կայուն և բարեկեցիկ ապագա ուղղորդող եվրոպական առաջատար չափորոշիչներին։