Աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու, սպասարկումը քաղաքացիների համար առավել հասանելի դարձնելու նպատակով ՄՔԾ տարածքային բաժիններում մատուցվում են շրջիկ ծառայություններ։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունումը նույնպես ներառվում է շրջիկ ծառայությունում:
Օգոստոսի 19-ից 26-ը շրջիկ ծառայություն է մատուցվել Արմավիրի մարզի Սարդարապատ, Խոյ, Արաքս, Մեծամոր, Փարաքար և Էջմիածին համայնքներում։
Շրջիկ խումբը կշարունակի ծառայություններ մատուցել Կոտայքի մարզում.
Չարենցավան քաղաքում՝ սեպտեմբերի 24-ին, ժամը 10:00-16:00,
Չարենցավան համայնքի գյուղական բնակավայրերում՝ սեպտեմբերի 25-ին.
Բջնիում՝ ժամը 9:30-12:00,
Արզականում՝ ժամը 13:00-14:00,
Ալափարսում՝ ժամը 14:30-15:30,
Ֆանտանում՝ ժամը 16:00-17:00,
Կարենիսում՝ ժամը 17:30-18:30,
Բյուրեղավան քաղաքում՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 10:00-16:00 ,
Եղվարդ քաղաքում՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 10:00-16:00։