Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 17:48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդավառի լճի մոտակայքում նկատվում է վիրավոր թռչուն․ անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ վիրավոր թռչունը շիկակարմիր տառեղ է։
Փրկարարները թռչնին հանձնել են կենդանաբանական այգու աշխատակիցներին: